Պանրով մակարոն
Տեսակ | մակարոնով ուտեստ |
---|---|
Առաջացման երկիր | Միացյալ Թագավորություն |
Macaroni and cheese Վիքիպահեստում |
Պանրով մակարոն (անգլ. macaroni and cheese, ինչպես նաև ԱՄՆ-ում mac 'n’cheese և Անգլիայում macaroni cheese), ուտեստ պատրաստված պանրով եփած մակարոններից (պանրային սոուսով), ամենից հաճախ չեդեր պանրով։ Այն նաև կարող է ներառել այլ բաղադրիչներ, ինչպիք են հացի փշրանքներ, միս և բանջարեղեններ[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաստան և պանրային թխուկները նկարագրված էին դեռևս 14-րդ դարում իտալական մշակութային Liber de Coquina գրքում, որը պատկերավոր ներկայացնում էր պարմեզանից և պաստայից պատրաստված ուտեստ։ Մակարոնից և պանրից պատրաստված թխուկներ, հայտնի ինչպես Makerouns, պատկերավոր նկարագրված է նաև 14-րդ դարում միջնադարյան անգլիական խոհարարական «The Forme of Cury» գրքում[3]։
Պանրով մակարոնի ժամանակակից առաջին բաղադրատոմսը ներառված էր Էլիզաբեթ Ռաֆալդի 1770 թվականի «Experienced English Housekeeper» գրքում։ Ռաֆալդի բաղադրատոմսը՝ բեշամել սոուս չեդդեր պանրով (ֆրանսիական խոհարարության մեջ Մոնրե սոուս), որը խառնում են մակարոնի հետ, ցողում պարմեզանով և թխում մինչև պղպջակների առաջանալը և ոսկեգույն դառնալը։ 1784 թվականի մեկ այլ բաղադրատոմսում ասվում էր, որ մակարոնի խողովակները պետք է եփել, ապա քամել մաղով և դնել թավայի մեջ։ Այնուհետև մակարոնին ավելացվում է թանձր սերուցք՝ կարագի կտորի հետ ալյուրով եփված, որը եփվում է հինգ րոպե և նախքան ափսեի մեջ դնելը համեմվում է տապակած պարմեզանով և պղպեղով[4]։ Հայտնի բրիտանական վիկտորիական խոհարարական «Mrs. Beeton’s Book of Household Management» գիրքը իր մեջ ներառում է «Մակարոն, որը մատուցում են հիմնականում պանրով» ուտեստի երկու օրինակ[5]։
Գոյություն ունեն «Պանրով մակարոնի» տարածքային բազմաթիվ տեսակներ, որոնց թվում հատկապես տարբերվում են ամերիկյան և կանադական տարատեսակները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Steingarten, Jeffrey (1997). The Man Who Ate Everything. New York: Vintage. ISBN 0-375-70202-4. The chapter, «Back of the Box», was first published in 1992.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Moskin, Julia (2006 թ․ հունվարի 4). «Macaroni and Lots of Cheese». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Perfect Macaroni and Cheese». Martha Stewart Living. 66 (February 1999). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ James L. Matterer. «Makerouns». Godecookery.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Townsends (2018 թ․ փետրվարի 26). «'Macaroni' - A Recipe From 1784». YouTube. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Mrs Beeton's Household Management - Mrs. Beeton (Isabella Mary), Isabella Beeton. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.